Psalms 102AE1994

1Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։

2Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա,

3ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։

4Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ,

5որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։

6Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։

7Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին,եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին։

8Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։

9Տէրն իսպառ չի բարկանումեւ յաւիտեան ոխ չի պահում։

10Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։

11Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։

12Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։

13Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։

14Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։

15Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։

16Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ,եւ նրա տեղն իսկ չի երեւայ։

17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց

18որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։

19Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին։

20Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։

21Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։

22Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 102.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.