Proverbs 25AE1994

1Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկամները։

2Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երեւում է նրա հրամանները պատուելու մէջ։

3Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը։

4Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, եւ կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից։

5Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, եւ նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ։

6Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, մի՛ մօտեցիր մեծամեծների տեղերին,

7որովհետեւ լաւ է, որ մէկը քեզ ասի՝ «Արի՛ վեր, ինձ մօտ», քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ։

8Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ մի՛ նետուիր, որ յետոյ չզղջաս։ Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս

9Գուցէ բարեկամդ քեզ նախատի,

10եւ դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, եւ մահուան պէս ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամութիւնն ազատ

11Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։

12Պայծառ շարուած սարդիոն եւ ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար։

13Ինչպէս ամռան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն

14Սուտ խոստումներով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրեւների։

15Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։

16Երբ մեղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս եւ փսխես։

17Քո ոտքով շատ մի՛ յաճախիր բարեկամիդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ եւ քեզ ատի։

18Սրած սուսեր եւ սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկամի մասին։

19Չարի ճանապարհները եւ անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։

20Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարմնին հասած ցաւերից տրտմում է սիրտը։ Ինչպէս ցեցը վնասում է հագուստին,

21Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու,

22քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի։

23Հիւսիսային քամին ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։

24Լաւ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել մի տան մէջ։

25Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը։

26Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու

27Ինչպէս որ լաւ չէ շատ մեղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել միայն պատուական խօսքերը։

28Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Proverbs 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.