Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Proverbs 26

:
Armenian - AE1994
1 Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին։
2 Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս։
3 Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անմիտների համար։
4 Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։
5 Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի։
6 Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի։
7 Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը։
8 Ով պատիւ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ։
9 Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
10 Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից, որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները։
11 Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է
12 Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից։
13 Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»։
14 Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում։
15 Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել։
16 Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում։
17 Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։
18 Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են,
19 այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ, բայց երբ կշտամբանքի են
20 Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը։
21 Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը։
22 Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։
23 Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։
24 Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում։
25 Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում։
26 Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր վնասը հեռու է վանում։
27 Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն։
28 Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում։