Proverbs 24AE1994

1Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ,

2որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։

3Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ,

4եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։

5Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։

6Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։

7Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։

8Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։

9Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ։

10Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։

11Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում,եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։

12Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», - ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ Նա,

13Մե՛ղր կեր, որդեա՛կ, որովհետեւ հաճելի է, եւ խորիսխ, որպէսզի կոկորդդ քաղցրանայ։

14Այդպէս էլ իմաստութեան գիտութիւնը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետեւ եթէ գտնես այն, քո վախճանը լինելու է

15Ամբարշտին մի՛ մօտեցրու արդարների արօտին,եւ մի՛ խաբուիր, որ նրա որովայնը լիքն է։

16Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ։

17Եթէ թշնամիդ ցած գլորուի, մի՛ տրորիր նրան, եւ եթէ սայթաքի, ամբարտաւանութեամբ մի՛ վարուիր նրա հետ,

18քանզի Տէրը կը տեսնի, եւ դա հաճոյ չի լինի նրան, եւ իր բարկութիւնը կը հեռացնի նրանից։

19Մի՛ ուրախացիր չարագործների հետ եւ մի՛ նախանձիր մեղաւորներին,

20որովհետեւ չարերը ժառանգորդ չեն ունենայ, եւ ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։

21Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից,եւ նրանցից ոչ մէկի դէմ մի՛ ապստամբիր,

22որովհետեւ ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, եւ ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ միւսի պատուհասը։

23Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչէք խելամուտ լինել իրաւունքի մէջ», քանզի լաւ չէ աչառու լինել դատաստանի

24Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանայ ժողովուրդների անէծքին եւ ատելի պիտի լինի ազգերից։

25Իսկ նրանք, որ կը յանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարուեն, եւ բարի օրհնութիւն պիտի գայ նրանց վրայ։

26Շուրթերը սիրում են բարի խօսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խօսքերով, նա իր վրայ հրաւիրում է

27Հո՛գ տար դրսի գործերիդ համար, վերջացրո՛ւ դաստակերտիդ աշխատանքը, ապա ե՛կ իմ յետեւից եւ նորի՛ց շինիր քո տունը։

28Սուտ վկայ մի՛ լինիր քո ընկերոջ հանդէպ, եւ քո շուրթերով մի՛ խաբիր նրան։

29Մի՛ ասա, թէ՝ «Ինչպէս նա վարուեց ինձ հետ, այնպէս էլ ես եմ վարուելու նրա հետ», եւ թէ՝ «Այնպէս պիտի հատուցեմ նրան,

30Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը՝ այգու.

31եթէ անխնամ թողնես, խոպան կը դառնայ արտը, ամենուր մոլախոտ կը բուսնի, այն կը մնայ լքուած, գետին կը թափուեն նրա

32բայց նա յետոյ միայն կ՚ասի. «Ես զղջացի, տեսայ եւ ընտրեցի բարի խրատը»։ Մինչեւ ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծոյլ, ե՞րբ պիտի

33Մի քիչ էլ որ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ,

34եթէ այդպէս անես, ապա քեզ վրայ պիտի հասնի աղքատութիւնը ինչպէս ուղեւոր, եւ կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման։

35Խօսքից զգուշացող որդին կորստեան չի մատնուի,քանի որ նա խնամքով է ընդունում այն։

36Թագաւորի լեզուից թող ոչ մի սուտ բան դուրս չգայ.թող նրա լեզուից խաբէութիւն էլ դուրս չգայ։

37Սուր սուսեր է թագաւորի լեզուն եւ ոչ մարմնեղէն մի բան.ով որ մօտենայ դրան, կը խորտակուի։

38Եթէ նրա բարկութիւնը բորբոքուի,մարդկանց կը կործանի իրենց յօդերով հանդերձ,մարդկանց ոսկորները կը փշրիեւ դրանք կ՚այրի

39Որդեա՛կ, վախեցի՛ր իմ խօսքերից, եւ եթէ դրանք ընդունես, զգոյշ կը լինես։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Proverbs 24.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.