Numbers 4AE1994

1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.

2«Ղեւիի ցեղից հաշուառման ենթարկի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝

3քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու են վկայութեան խորանում եւ կատարելու

4Ղեւիի որդիների միջից Կահաթի որդիների գործը վկայութեան խորանում ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների

5Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն

6Նրանք դրա վրայ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոցը, իսկ նրա վրայ էլ պիտի գցեն համակ կապոյտ կերպասը, ապա պիտի տեղադրեն

7Նուիրաբերութեան սեղանի վրայ պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրայ էլ պիտի դնեն ափսէները, տուփերը, գաւաթները

8սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրայ էլ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։

9Նրանք պիտի առնեն կապոյտ կերպաս եւ դրանով ծածկեն լոյսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա

10Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշուէ կապոյտ ծածկոցի տակ եւ դնեն ձողերի վրայ։

11Ոսկէ զոհասեղանը պիտի ծածկեն կապոյտ կերպասով, դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։

12Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ։

13Զոհասեղանի վրայ ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով։

14Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը,

15Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ

16իսկ բոլորի վերակացուն պիտի լինի Ահարոն քահանայի որդի Եղիազարը։ Նա պիտի հոգայ լուսաւորութեան իւղի, անուշահոտ խնկերի,

17Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.

18«Ղեւտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնէք։ Այնպէս արէք, որ նրանք ապրեն եւ սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն։

19Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու։

20Կահաթի որդիները հէնց այնպէս թող ներս չմտնեն սրբութիւնները տեսնելու համար, թէ ոչ կը մեռնեն»։

21Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

22«Հաշուառման ենթարկի՛ր Գերսոնի որդիներին ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի՝

23սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի

24Այս է Գերսոնի գնդի մարդկանց պարտականութիւնը ծառայելիս եւ բեռներ բարձելիս։

25Նրանք պիտի վերցնեն խորանի ծածկոցը, վկայութեան խորանը, դրա արտաքին վարագոյրները, դրա վրայ գցուող կապոյտ ծածկոցը,

26այն, ինչ դրուած է վկայութեան խորանի վրայ, պարանները եւ այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։

27Գերսոնի որդիները պիտի վարուեն այնպէս, ինչպէս կը կարգադրեն Ահարոնն ու նրա որդիները. սպասաւորութիւնը պէտք է կատարուի

28Ահա այս է Գերսոնի որդիների պարտականութիւնը վկայութեան խորանում, որի վերակացուն է Ահարոն քահանայի որդի Իթամարը»։

29«Հաշուառման կ՚ենթարկէք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝

30սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի

31Նրանց պարտականութիւնն է կրել խորանի հետեւեալ իրերը. խորանի խոյակները, նրա նիգերն ու սիւները, նրա խարիսխները,

32խորանի դռան վարագոյրը, բակի չորս կողմերի սիւները, դրանց խարիսխները, բակի դռան վարագոյրի սիւները եւ սրանց խարիսխներն

33Այս է լինելու վկայութեան խորանում Մերարիի տոհմին պատկանող մարդկանց պարտականութիւնն իրենց յանձնարարուած գործերում,

34Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի հրամանատարները հաշուառման ենթարկեցին Կահաթի որդիներին ըստ նրանց տոհմերի, ըստ նրանց

35սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին ծառայութեան մէջ մտնելու եւ

36Նրանց թիւը ըստ իրենց տոհմերի եղաւ երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։

37Այս է Կահաթի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն

38Հաշուառման ենթարկուեցին Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝

39սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկան, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝

40Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երկու հազար վեց հարիւր երեսուն։

41Այս է Գերսոնի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու էին վկայութեան խորանում, հաշուառում,

42Հաշուառման ենթարկուեցին նաեւ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝

43սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝

44Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երեք հազար երկու հարիւր։

45Այս է Մերարիի տոհմին պատկանող մարդկանց թիւը, որոնց հաշուառումը կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն

46Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի հրամանատարների հաշուառման ենթարկած բոլոր ղեւտացիների թիւը ըստ իրենց տոհմերի, ըստ

47սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր իրաւունք ունէին սպասաւորութիւն կատարելու եւ

48Տիրոջ խօսքի համաձայն բոլոր հաշուառման ենթարկուածների թիւը եղաւ ութ հազար հինգ հարիւր ութսուն։

49Տէրը նրանց հաշուառման ենթարկեց Մովսէսի ձեռքով։ Իւրաքանչիւր մարդու համար նշուեց իր կատարելիք սպասաւորութիւնն ու

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Numbers 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.