1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր
3այր լինեն նրանք թէ կին։ Բանակատեղիից արձակեցէ՛ք նրանց, որպէսզի չպղծեն իրենց բանակատեղիները, ուր իջնում բնակւում եմ
4Այդպէս էլ արեցին իսրայէլացիները. նրանք բանակատեղիից հեռացրին նրանց։ Ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, այդպէս էլ
5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
6«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որեւէ մեղք է գործում, խիստ
7Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիւ հատուցի նրան, ում վնաս է պատճառել եւ վնասի մէկ հինգերորդ մասն էլ աւելացնի
8Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը
9Իսրայէլացիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները պիտի պատկանեն քահանային։
10Տիրոջը մատուցուող ամէն ինչ քահանային պէտք է պատկանի։ Իսրայէլացիների՝ քահանային մատուցած ամէն ինչ նրան թող պատկանի»։
11Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
12«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Եթէ պատահի, որ ամուսնացած մի կին յանցանք գործի՝ դաւաճանի ամուսնուն,
13կենակցի մէկի հետ, եւ դա վրիպի ամուսնու աչքից, կինը թաքցնի եղածը, եւ այդ բանի մասին վկայ չլինի, ու կինն էլ յղի
14Նոյնպէս եւ՝ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, եւ նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթէ խանդի ոգին տիրի
15ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ գարու ալիւր մատուցի։
16Քահանան կնոջը պէտք է բերի ու կանգնեցնի Տիրոջ առջեւ։
17Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ։
18Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի
19Քահանան պիտի երդուեցնի կնոջը եւ ասի նրան. «Եթէ ուրիշի հետ չես կենակցել, յանցանք չես գործել, չես դաւաճանել
20Իսկ եթէ ամուսին ունենալով հանդերձ է անառակութիւն արել, դաւաճանել ամուսնուն,
21այն ժամանակ քահանան թող երդուեցնի կնոջը այս նզովքի երդմամբ եւ ասի նրան. «Տէրը թող քեզ նզովքի ու երդման ենթակայ
22Նզովեալ ջուրը թող լցուի քո որովայնը, ուռեցնի քո մէջքը եւ հիւծի քո զիստերը»։ Կինը թող պատասխանի. «Թող այդպէս լինի,
23Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրուածքը լուայ նզովքի յանդիմանութեան ջրի մէջ,
24յանդիմանութեան նզովքի այդ ջուրը խմել տայ կնոջը, որպէսզի այդպիսով նրա մէջ լցուի յանդիմանութեան նզովեալ ջուրը։
25Թող քահանան կնոջ ձեռքից առնի խանդի ընծայաբերումը, դնի Տիրոջ առջեւ եւ մատուցի զոհասեղանի վրայ։
26Քահանան բռով թող առնի կնոջ մեղքը յիշատակող ընծայաբերումից եւ այն դնի զոհասեղանի վրայ։ Դրանից յետոյ կնոջը թող խմել
27Եթէ կինն իրօք պղծուած է, եւ նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա յանդիմանութեան նզովեալ ջուրը թող լցուի նրա մէջ,
28Իսկ եթէ կինը պղծուած չէ, մաքուր է, ապա թող նա քաւութիւն գտնի եւ կենակցի իր ամուսնու հետ։
29Այս է խանդի օրէնքը, երբ կինն ամուսնացած լինելով դաւաճանում է ամուսնուն,
30կամ երբ խանդի զգացում է տիրում տղամարդուն, եւ նա խանդում է իր կնոջը։ Այս դէպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ
31Եթէ կինը յանցաւոր դուրս գայ, այդ դէպքում ամուսինն անմեղ է, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատիժը»։