1Երբ Տէրը Սինայի լերան վրայ խօսում էր Մովսէսի հետ, Ահարոնի ու Մովսէսի յետնորդները հետեւեալներն էին.
2Ահարոնի որդիների անուններն են. անդրանիկի անունը՝ Նաբադ, միւսներինը՝ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
3Ահա սրանք են Ահարոնի քահանայ օծուած, քահանայանալու շնորհքին արժանացած որդիների անունները։
4Նաբադն ու Աբիուդը վախճանուեցին Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում պիղծ կրակ էին մատուցում Տիրոջը։ Սրանք զաւակներ
5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
6«Ղեւիի ցեղի մարդկանց բե՛ր Ահարոն քահանայի մօտ, որ ծառայեն նրան.
7թող կատարեն նրա պահպանութիւնն ու իսրայէլացիների պահպանութիւնը վկայութեան խորանի առջեւ եւ ծառայեն խորանին։
8Նրանք թող պահպանեն վկայութեան խորանի ամբողջ սպասքը, թող կատարեն իսրայէլացիների պահպանութիւնը եւ խորանի ամբողջ
9Ղեւտացիներին կը յանձնես քո եղբայր Ահարոնին ու նրա քահանայ որդիներին. թող նրանք ինձ ընծայուած լինեն իսրայէլացիներից։
10Ահարոնին ու նրա որդիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վրայ, որ կատարեն իրենց քահանայական պաշտօնը եւ
11Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
12«Ես, ահա, իսրայէլացիների միջից ղեւտացիներին առանձնացրի բոլոր այն անդրանիկների փոխարէն, որոնք իսրայէլացի կանանց
13որովհետեւ ամէն անդրանիկ ծնունդ ինձ է պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկ
14Տէրը Սինայի անապատում խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
15«Ղեւիի որդիներին հաշուառման ենթարկի՛ր ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի ու իրենց ցեղերի։
16Մովսէսն ու Ահարոնը հաշուառումը կատարեցին ըստ Տիրոջ խօսքի, այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։
17Սրանք են Ղեւիի որդիների անունները. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։
18Սրանք են Գեթսոնի որդիների անունները ըստ իրենց գնդերի. Ղոբենի եւ Սեմէի։
19Կահաթի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։
20Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Մոողի եւ Մուսի։
21Սրանք են ղեւտացիների գնդերն ըստ իրենց նահապետների ընտանիքների. Գեթսոնի տոհմից՝ Ղոբենիի գունդն ու Սեմէիի գունդը։
22Մէկ ամսական ու դրանից բարձր տարիք ունեցող արու զաւակների ընդհանուր թիւը կազմում է եօթը հազար հինգ հարիւր հոգի։
23Գեթսոնի այս գնդերը խորանի յետեւի մասում՝ արեւմտեան կողմում բանակատեղի պիտի հաստատեն։
24Գեթսոնի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Գեիղի որդի Եղիսափանն է։
25Վկայութեան խորանում Գեթսոնի որդիների պահպանութեանն են յանձնւում
26խորանը, վկայութեան խորանի արտաքին վարագոյրները, քօղերը, սրահի առագաստները, խորանի դռան վարագոյրները եւ նրանց բոլոր
27Կահաթից սերուեցին նախ Ամրամի գունդը, յետոյ՝ Իսահառի գունդը, յետոյ՝ Քեբրոնի գունդը, յետոյ՝ Ոզիէլի գունդը։
28Սրանք Կահաթի գնդերն են։ Այս գնդերի մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արու զաւակների թիւը կազմում է ութ հազար
29Կահաթի որդիների գնդերը բանակատեղի պիտի հաստատեն խորանից հարաւ։
30Կահաթի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Ոզիէլի որդի Եղիսափանն է։
31Նրանց պարտականութիւնն է տապանակի, զոհասեղանի, աշտանակի, զոհարանների եւ ծիսակատարութեան արբազան սպասքի, խորանի վերին
32Ղեւտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է, որի պարտականութիւնն է սուրբ իրերի պահպանութիւնը։
33Մերարիից սերուեցին Մոողիի գունդն ու Մուսիի գունդը։ Սրանք Մերարիի գնդերն են։
34Սրանց մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր արու զաւակների թիւը կազմում է վեց հազար երկու հարիւր հոգի։
35Մերարիի գնդի նահապետների ընտանիքների իշխանը Աբիքիի որդի Սուրիէլն է։ Նրանք թող բանակատեղի հաստատեն խորանից հիւսիս։
36Մերարիի որդիների պահպանութեանը թող յանձնուեն խորանի խոյակները, նիգերը, սիւները, խարիսխներն ու դրանց բոլոր
37բակի չորս կողմի բոլոր սիւները, սրանց խարիսխները, ցցերը եւ պարանները։
38Վկայութեան խորանի դիմաց՝ արեւելեան կողմում թող բանակատեղի հաստատեն Մովսէսն ու Ահարոնը։ Վերջինիս որդիները
39Տիրոջ խօսքով Մովսէսի ու Ահարոնի կողմից հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի
40Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Հաշուառման ենթարկի՛ր իսրայէլացիների մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող
41Իսրայէլացիների բոլոր անդրանիկների փոխարէն ղեւտացիներին ինձ պիտի շնորհես, քանզի ես եմ Տէրը, ինչպէս եւ ղեւտացիների
42Մովսէսը հաշուառման ենթարկեց իսրայէլացիների բոլոր անդրանիկ որդիներին, ինչպէս պատուիրել էր Տէրը։
43Իսրայէլացիների յականէ յանուանէ հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր
44Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
45«Ղեւտացիներին կ՚առնես իսրայէլացիների բոլոր անդրանիկ զաւակների փոխարէն, ինչպէս նաեւ ղեւտացիների անասունները՝ նրանց
46Ղեւտացիների թուի համեմատ թուով աւելի իսրայէլացի երկու հարիւր եօթանասուներեք անդրանիկների դիմաց փրկագին կը վերցնես.
47իւրաքանչիւրի դիմաց՝ հինգ սիկղ. ըստ սրբարանում ընդունուած սակագնի մէկ սիկղը հաւասար է քսան դանգի։
48Դրամը իբրեւ փրկագին կը տաս Ահարոնին ու նրա որդիներին՝ ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի
49Ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց դրամն իբրեւ փրկագին առաւ Մովսէսը։
50Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկ որդիների դիմաց նա հազա
51ր երեք հարիւր վաթսունհինգ սիկղ դրամ ստացաւ ըստ սրբարանում ընդունուած սիկղի։
52Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը, ըստ Տիրոջ խօսքի, Մովսէսը յանձնեց Ահարոնին ու նրա