1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2«Ամէն մէկը թող գնայ իր գնդի դրօշակի ետեւից, ըստ իր նահապետական տների։ Իսրայէլացիներից իւրաքանչիւրը թող բանակատեղի
3Արեւելեան կողմում առաջինը թող Յուդայի ցե՛ղը բանակատեղի հաստատի իր զօրքով։ Յուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի
4Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգուց։
5Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը։ Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայէլն է։
6Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունչորս հազար չորս հարիւր հոգուց։
7Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը։ Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է։
8Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունեօթը հազար չորս հարիւր հոգուց։
9Յուդայի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութսունվեց հազար չորս հարիւր հոգուց։ Ճանապարհ
10Ռուբէնի ցեղի գունդն ու զօրքը հարաւային կողմում թող լինեն։ Ռուբէնի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է։
11Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարիւր հոգուց։
12Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմաւոնի ցեղը։ Շմաւոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիէլն է։
13Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունինը հազար երեք հարիւր հոգուց։
14Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը։ Գադի ցեղի հրամանատարը Ռագուէլի որդի Եղիսափանն է։
15Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգուց։
16Ռուբէնի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր յիսունմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգուց։
17Վկայութեան խորանը տեղափոխելիս ղեւտացիների բանակատեղին թող գտնուի բանակատեղիների մէջտեղում։ Ինչ կարգով որ բանակատեղի
18Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինութեամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արեւմտեան կողմում։ Եփրեմի ցեղի գնդի
19Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարիւր հոգուց։
20Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Մանասէի ցեղը։ Մանասէի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիէլն է։
21Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարիւր հոգուց։
22Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի։ Բենիամինի գնդի հրամանատարը Գեդէոնի որդի Աբիդանն է։
23Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարիւր հոգուց։
24Եփրեմի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութ հազար երկու հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս
25Դանի ցեղի գունդն իր սպառազինութեամբ թող բանակատեղի հաստատի հիւսիսային կողմում։ Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի
26Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգուց։
27Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի։ Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիէլն է։
28Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգուց։
29Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի։ Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրէն է։
30Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսուներեք հազար չորս հարիւր հոգուց։
31Դանի ցեղի հաշուառման ենթարկուած զօրքը բաղկացած է հարիւր յիսունեօթը հազար վեց հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս
32Այս է իսրայէլացիների զօրքի թիւն ըստ իրենց նահապետների ընտանիքների։ Հաշուառման ենթարկուած զօրքերի ընդհանուր թիւը
33Ղեւտացիները, սակայն, վերոյիշեալ հաշուառման ենթարկուածների մէջ չեն մտնում, ինչպէս որ Տէրն էր պատուիրել Մովսէսին։
34Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին։ Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ