Numbers 32AE1994

1Իսրայէլացիները բազում անասուններ ունէին, բայց Ռուբէնի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ

2Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ գալով Մովսէսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մօտ՝ ասացին.

3«Ատարոթը, Դեբոնը, Յազերը, Նեմբրան, Եսեբոնը, Էլէալէթը, Սեբաման, Նաբաւը եւ Բէանը՝

4այն վայրերը, որ Տէրը յանձնել է իսրայէլացիների ձեռքը, անասուն սնուցող արօտներ ունեն, իսկ մենք՝ քո ծառաները,

5Նրանք աւելացրին. «Եթէ քո առաջ շնորհ են գտել, այդ վայրերը մեզ՝ քո ծառաներին իբրեւ կալուածք տո՛ւր եւ մեզ Յորդանան

6Մովսէսը Գադի ու Ռուբէնի ցեղերի մարդկանց պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստէ՞ք։

7Ինչո՞ւ էք պղտորում իսրայէլացիների հոգին, այնպէս անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տէրը տալու է նրանց։

8Ձեր հայրերը նոյն կերպ չվարուեցի՞ն, երբ նրանց ուղարկում էի Կադէսբառնէից, որպէսզի հետախուզեն երկիրը։

9Նրանք հասան Ողկոյզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով յեղաշրջեցին իսրայէլացիների մտքերը, որ չմտնեն այն

10Այդ պատճառով Տէրը խիստ զայրացաւ այդ օրը եւ երդուելով ասաց.

11«Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկանից բարձր մարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդուեցի

12Նրանցից ոչ ոք չի մտնելու այդ երկիրը, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից, քանի որ նրանք հետեւեցին

13Տէրը, խիստ զայրանալով իսրայէլացիների վրայ, քառասուն տարի նրանց թափառել տուեց անապատում, մինչեւ որ մեռան Տիրոջ առաջ

14Հիմա էլ դուք էք ելել ձեր հայրերի փոխարէն, ո՜վ մեղաւոր մարդկանց վոհմակներ, որպէսզի է՛լ աւելի բորբոքէք Տիրոջ

15Քանի որ դուք խոտորուել էք Աստծուց, նա դարձեալ կը թողնի ձեզ այս անապատում, եւ դուք պատճառ կը դառնաք, որ ամբողջ

16Նրանք, դիմելով Մովսէսին, ասացին. «Ուզում ենք մեր ոչխարների ու միւս անասունների համար գոմեր շինել, մեր ընտանիքների

17Մենք ինքներս կը զինուենք Տիրոջ առջեւ, կը գնանք միւս իսրայէլացիների առջեւից, մինչեւ որ հաստատենք նրանց իրենց

18Մենք չենք վերադառնայ մեր տները, մինչեւ որ իսրայէլացիները իրենց ժառանգութեան տէր դառնան։

19Մենք ակնկալութիւն չունենք Յորդանան գետի այն կողմում եւ աւելի հեռու տեղերում միւս իսրայէլացիների հետ բաժին ստանալու,

20Մովսէսն ասաց նրանց. «Եթէ անէք այնպէս, ինչպէս ասում էք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինուէք,

21ձեր բոլոր ռազմիկները Տիրոջ կարգադրութեան համաձայն անցնեն Յորդանան գետի այն կողմը, մասնակցեն պատերազմին, մինչեւ

22եւ երկիրը նուաճուի ըստ Տիրոջ ցանկութեան, ապա կը վերադառնաք, Տիրոջ ու իսրայէլացիների առջեւ անպարտ կը լինէք, եւ այս

23Իսկ եթէ այդպէս չվարուէք, մեղաւոր կը համարուէք Տիրոջ առջեւ եւ ձեր մեղքերը կը ճանաչէք, երբ չարիքը հասնի ձեզ։

24Արդ, դուք քաղաքներ շինեցէ՛ք ձեր մարդկանց համար եւ գոմեր՝ ձեր անասունների համար, եւ ինչ որ դուրս է եկել ձեր բերանից,

25Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ, դիմելով Մովսէսին, ասացին. «Մենք՝ քո ծառաները, կը վարուենք այնպէս, ինչպէս դու՝ մեր

26Մեր երեխաներն ու կանայք, մեր բոլոր անասունները թող մնան Գաղաադի քաղաքներում,

27իսկ մենք՝ քո ծառայ տղամարդիկդ, զինավառ ու պատրաստ, Տիրոջ առջեւից կ՚անցնենք-կը գնանք պատերազմի, ինչպէս դու՝ մեր

28Մովսէսը հրահանգ տուեց նրանց մասին Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ իսրայէլացի ցեղերի նահապետների

29Մովսէսն ասաց նրանց. «Եթէ Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ բոլորն էլ Տիրոջ առջեւ սպառազինուած ձեզ հետ անցնեն Յորդանան

30Իսկ եթէ սպառազինուած ձեզ հետ պատերազմի չելնեն Տիրոջ առջեւ, ապա նրանց երեխաներին, կանանց ու անասուններին, նախքան ձեր

31Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ պատասխան տալով՝ ասացին. «Ինչ որ հրամայես դու՝ մեր տէրը, քո ծառաներին, այդ էլ կը

32Սպառազինուած կ՚անցնենք Քանանացիների երկիրը, եւ մեզ կալուածքներ կը տաք Յորդանան գետի այս կողմում»։

33Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի

34Գադի մարդիկ կառուցեցին Դեբոնը, Ատարոթը, Արոյերը,

35Սոփորն ու Յազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով։

36Կառուցեցին նաեւ Նամրանը, Բօթառանը, ամուր քաղաքներ ու անասունների գոմեր։

37Ռուբէնի ցեղի մարդիկ կառուցեցին Եսեբոնը, Էլէալէթը, Կարիաթեմը,

38Բէելմէոնը՝ չորս կողմից պարսպապատ, եւ Սեմաբան։ Իրենց կառուցած քաղաքներն անուանեցին իրենց իսկ անուններով։

39Մանասէի որդի Մաքիրի յետնորդները գնացին Գաղաադ, գրաւեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակուող ամորհացիներին։

40Մովսէսը Գաղաադը տուեց Մանասէի որդի Մաքիրին, որը եւ բնակուեց այնտեղ։

41Մանասէի որդի Յայիրը գրաւեց նրանց քաղաքները, որոնք կոչեց «Յայիրի աւաններ»։

42Նաբաւը գնաց գրաւեց Կանաթն ու նրա աւանները, որոնք իր անունով կոչեց Նաբաւթ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Numbers 32.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.