1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին»։
3Մովսէսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից մարդկանց զինեցէ՛ք, որ պատերազմեն մադիանացիների դէմ Տիրոջ առաջ, որպէսզի
4Իսրայէլացիների իւրաքանչիւր ցեղից հազար տղամարդ ուղարկեցէ՛ք, որպէսզի նրանք պատերազմ մղեն»։
5Բազմահազար իսրայէլացիների ամէն մի ցեղից ընտրեցին հազար տղամարդ, ընդամէնը տասներկու հազար մարդ՝ զինուած պատերազմելու
6Մովսէսը իւրաքանչիւր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զէնքով հանդերձ, նրանց հետ նաեւ Ահարոն քահանայի որդի
7Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր
8բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ
9գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը
10Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները։
11Գերեվարեցին ու աւար առան նրանց ամէն ինչը՝ մարդ թէ անասուն։
12Գերիներին, բանակի կողոպուտն ու աւարը բերեցին Մովսէսի, Եղիազար քահանայի եւ բոլոր իսրայէլացիների մօտ՝ Մովաբի Ռաբոթ
13Մովսէսն ու Եղիազար քահանան եւ ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։
14Մովսէսը բարկացաւ զօրահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարիւրապետների վրայ՝ ասելով.
15«Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց։
16Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ
17Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։
18Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։
19Իսկ դուք եօթը օր բանակատեղիից դուրս կը բնակուէք։ Ով որ սպանել է կամ ձեռք տուել դիակի, թող մաքրուած համարուի երրորդ
20մաքրեցէ՛ք բոլոր հագուստները, կաշուէ բոլոր անօթները, մազից գործած ու փայտից պատրաստուած ամէն ինչ»։
21Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինուորներին. «Այս է Օրէնքի կարգը, որ Տէրը տուել է Մովսէսին։
22Ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի,
23այն ամէնը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրուի, ապա եւ սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանայ, թող ջրով մաքրուի։
24Ձեր զգեստները եօթներորդ օրը լուալով՝ մաքուր կը լինէք, որից յետոյ կը մտնէք բանակատեղի»։
25Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
26«Դու, Եղիազար քահանան եւ ժողովրդի ցեղերի իշխանները կազմեցէ՛ք գերուածների եւ աւարի ցանկը՝ մարդուց մինչեւ անասուն։
27Աւարը բաժանեցէ՛ք պատերազմին մասնակցածների եւ ամբողջ ժողովրդի միջեւ։
28Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարիւր գերիներից մէկին կ՚ընծայէք Տիրոջը։ Նոյնը նաեւ անասունների
29Այս ամենի կէսը կ՚առնես ու կը տաս Եղիազար քահանային իբրեւ Տիրոջը մատուցուելիք նուէր,
30իսկ իսրայէլացիներին հասնող բաժնի կէսի ամէն յիսուն գերիներից եւ բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մէկը կը
31Մովսէսն ու Եղիազար քահանան արեցին այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։
32Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած աւարի մնացած մասը կազմեց վեց հարիւր եօթանասունհինգ հազար ոչխար,
33եօթանասուներկու հազար արջառ,
34վաթսունմէկ հազար էշ։
35Գերեվարուած աղջիկների թիւը երեսուներկու հազար էր, որոնք դեռ չէին կենակցել տղամարդու հետ։
36Պատերազմին մասնակցածներին հասած աւարը կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար,
37որոնցից Տիրոջը որպէս հաս տրուեց վեց հարիւր եօթանասունհինգ ոչխար,
38երեսունվեց հազար արջառից Տիրոջը որպէս հաս տրուեց եօթանասուներկու արջառ,
39երեսուն հազար հինգ հարիւր էշից Տիրոջը որպէս հաս տրուեց վաթսունմէկ էշ,
40իսկ գերեվարուած մարդկանց թիւը կազմեց տասնվեց հազար, որից Տիրոջը որպէս հաս տրուեց երեսուներկու հոգի։
41Մովսէսը Տիրոջ հասը՝ Աստծու նուէրը յանձնեց Եղիազար քահանային, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
42Դա ստացուել էր իսրայէլացիներին հասնող աւարի կէսից, որ Մովսէսն առանձնացրել էր պատերազմի մասնակիցների բաժնից։
43Դա կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար,
44երեսունվեց հազար արջառ,
45երեսուն հազար հինգ հարիւր էշ
46եւ տասնվեց հազար մարդ։
47Մովսէսը իսրայէլացիներին հասնող աւարի կէսի իւրաքանչիւր յիսուն մարդուց եւ անասունից վերցրեց մէկին եւ տուեց
48Մովսէսին ներկայացան բոլոր զօրահրամանատարները՝ հազարապետներն ու հարիւրապետները,
49եւ ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշուառման ենթարկեցինք ռազմիկներին եւ տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։
50Դրա համար Տիրոջը որպէս ընծայ բերել ենք ինչ որ գտնւում է իւրաքանչիւրիս մօտ՝ ոսկէ տուփ, ապարանջան, մատանի, մանեակ եւ
51Մովսէսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկեղէնը՝ ձեռագործ բոլոր անօթները։
52Հազարապետների կողմից Տիրոջը որպէս հաս տրուած ամբողջ ոսկին կազմեց տասնվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ։
53Իւրաքանչիւր ռազմիկին աւարից մաս հասաւ։
54Մովսէսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարիւրապետներից առնելով ոսկին, տարան վկայութեան խորան որպէս