1Մովսէսն իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ հրամանը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
2Մովսէսն իսրայէլացիների իշխաններին ասաց.
3«Ահա թէ ինչ է հրամայել Տէրը ուխտ արած մարդուն. «Եթէ որեւէ մէկը Տիրոջը ուխտ է անում, երդւում կամ խոստանում է մի բան,
4Եթէ մի կին իր հօր տանը դեռեւս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել, որեւէ բան խոստացել,
5եւ եթէ նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը եւ լռելեայն հաւանութիւն տուել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու
6Իսկ եթէ նրա հայրը, լսելով նրա ուխտը, հաւանութիւն չի տուել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումը, ապա
7Եթէ կինն ամուսնանայ եւ նախքան ամուսնանալը Տիրոջը ուխտ արած կամ խոստում տուած լինի,
8ու եթէ այդ մասին իմանայ նրա ամուսինը եւ լռելեայն հաւանութիւն տայ այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր
9Իսկ եթէ նրա ամուսինը հաւանութիւն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվաւեր
10Այրի կամ բաժանուած կնոջ ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, պէտք է կատարուեն։
11Իսկ եթէ կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տուել,
12եւ եթէ նրա ամուսինը լսել է այդ մասին եւ լռելեայն հաւանութիւն տուել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը, որ նա
13Իսկ եթէ նրա ամուսինը լսած օրը կտրականապէս խափանի կնոջ շուրթերով արուած ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվաւեր են,
14Ինքն իրեն նեղութիւն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հաւանութիւն տալ կամ չտալ։
15Եթէ կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղեակ լինի ամուսինը եւ բազում օրեր լռի, ուրեմն հաստատած եւ ընդունած է լինում
16Եւ եթէ նրա ամուսինը իր լսած օրից յետոյ առարկի, ուրեմն ինքն է իր վրայ կրում մեղքը»։
17Սրանք են այն պատգամները, որ Տէրը տուեց Մովսէսին ամուսնու եւ նրա կնոջ, հօր եւ նրա դստեր մասին, որը դեռեւս երիտասարդ