Numbers 33AE1994

1Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ

2Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները։ Ահա սրանք են իրենց երթի ժամանակ

3Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնեցին առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի յաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի

4երբ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին։ Տէրը կոտորել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ

5Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում։

6Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն է։

7Մեկնեցին Բոթանից եւ բանակատեղի դրեցին Եպիրոթի մօտ, որը գտնւում է Բեէլսեպփոնի դիմաց, եւ բանակատեղի դրեցին Մագդողի

8Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դէպի անապատ, անապատի միջով երեք օրուայ ճանապարհ

9Մեկնեցին Դառն աղբիւրների մօտից եւ եկան Ելիմ։ Ելիմում տասներկու ջրի աղբիւր կար եւ արմաւի եօթանասուն ծառ։ Նրանք

10Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին։

11Մեկնեցին Կարմիր ծովից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։

12Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Ռափայում։

13Մեկնեցին Ռափայից եւ բանակատեղի դրեցին Ելիմում։

14Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Ռափիդինում։

15Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի մեկնեցին Ռափիդինից եւ բանակատեղի դրեցին Սինայի անապատում։

16Մեկնեցին Սինայի անապատից եւ բանակատեղի դրեցին Ցանկութեան գերեզմաններում։

17Մեկնեցին Ցանկութեան գերեզմաններից եւ բանակատեղի դրեցին Ասերոթում։

18Մեկնեցին Ասերոթից եւ բանակատեղի դրեցին Ռաթամայում։

19Մեկնեցին Ռաթամայից եւ բանակատեղի դրեցին Ռեմոնփարէսում։

20Մեկնեցին Ռեմոնփարէսից եւ բանակատեղի դրեցին Ղեբոնայում։

21Մեկնեցին Ղեբոնայից եւ բանակատեղի դրեցին Դեսսայում։

22Մեկնեցին Դեսսայից եւ բանակատեղի դրեցին Մակեղղաթում։

23Մեկնեցին Մակեղղաթից եւ բանակատեղի դրեցին Սոփարում։

24Մեկնեցին Սոփարից եւ բանակատեղի դրեցին Քարադաթում։

25Մեկնեցին Քարադաթից եւ բանակատեղի դրեցին Մակելոթում։

26Մեկնեցին Մակելոթից եւ բանակատեղի դրեցին Կատտաաթում։

27Մեկնեցին Կատտաաթից եւ բանակատեղի դրեցին Տարաթում։

28Մեկնեցին Տարաթից եւ բանակատեղի դրեցին Մատեկայում։

29Մեկնեցին Մատեկայից եւ բանակատեղի դրեցին Սելմոնայում։

30Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Մասուրութում։

31Մեկնեցին Մասուրութից եւ բանակատեղի դրեցին Բանէայում։

32Մեկնեցին Բանէայից եւ բանակատեղի դրեցին Գադգադ լերան վրայ։

33Մեկնեցին Գադգադ լեռից եւ բանակատեղի դրեցին Ետեբաթայում։

34Մեկնեցին Ետեբաթայից եւ բանակատեղի դրեցին Եբրոնայում։

35Մեկնեցին Եբրոնայից եւ բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում։

36Մեկնեցին Գեսիոնգաբերից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։

37Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն՝ Կադէսում։ Մեկնեցին Կադէսից եւ բանակատեղի

38Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացաւ լեռը եւ մեռաւ այնտեղ իսրայէլացիների՝ Եգիպտացիների երկրից դուրս գալու

39Ահարոնը հարիւր քսաներեք տարեկան էր, երբ մեռաւ Հոր լերան վրայ։

40Քանանացիների երկրում բնակուող Արադի արքայ Քանանէսը տեղեկացաւ, որ իսրայէլացիները մուտք են գործում իր երկիրը։

41Իսրայէլացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով՝ բանակատեղի դրեցին Սելմոնայում։

42Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Փենովում։

43Մեկնեցին Փենովից եւ բանակատեղի դրեցին Օբոթում։

44Մեկնեցին Օբոթից եւ բանակատեղի դրեցին Գայիում՝ Յորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում։

45Մեկնեցին Գայիից եւ բանակատեղի դրեցին Դեմոնգադում։

46Մեկնեցին Դեմոնգադից եւ բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթէմում։

47Մեկնեցին Գեղմոնդեբղաթէմից եւ բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրայ՝ Նաբաւի դիմաց։

48Մեկնեցին Աբարիմի լեռներից եւ բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արեւմուտք, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։

49Նրանք բանակատեղի դրեցին Յորդանան գետի մօտ, Եսիմոթում, որ ձգւում էր մինչեւ Մեղսատով՝ Մովաբացիների երկրից արեւմուտք։

50Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

51«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Ահա դուք Յորդանան գետով անցնում էք Քանանացիների երկիրը։

52Երկրի բոլոր բնակիչներին կը քշէք ձեր առջեւից, կը կործանէք նրանց կոթողները, ձուլածոյ բոլոր կուռքերը, նրանց բոլոր

53Կ՚ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն։

54Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ

55Եթէ երկրի բնակիչներին չոչնչացնէք, ձեր կենդանի թողածները փուշ կը լինեն ձեր աչքերին եւ նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր

56Եւ կը լինի այնպէս, որ ինչ վճռել էի անել նրանց նկատմամբ, կ՚անեմ ձեր նկատմամբ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Numbers 33.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.