Job 4AE1994

1Եղիփազ Թեմնացին ասաց.

2«Մի՞թէ շատ անգամներ են ասուել քեզ խօսքեր տանջալից. եւ ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան։

3Որովհետեւ եթէ խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու մխիթարել,

4խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած, -

5արդ քեզ վրայ են հասել տանջանքներ։ Բայց տագնապել ես։

6Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար։

7Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անմեղն է կորել-գնացել, կամ երբեւէ արդարները եղե՞լ են արմատախիլ։

8Ինչպէս որ ես եմ տեսել միշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերմեր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու։

9Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու զայրալից շնչից։

10Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ առիւծի եւ պերճութիւնը վիշապների։

11Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի։

12Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞

13Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններահ են գցել մարդկանց սրտում.

14դողումն ու սոսկումն են պատել ինձ եւ սաստիկ ցնցել ոսկորներն իմ։

15Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստմնեցին մազերս ու մարմինն իմ։

16Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ։ Միայն շունչ ու մի շշնջիւն էի լսում։

17Մահկանացուն միթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ մի մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա,

18եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։

19Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին (մենք էլ միեւնոյն կաւից ենք), ցեցի պէս կերաւ նրանց,

20եւ առաւօտից մինչեւ երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան։

21Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք,զի չունէին իմաստութիւն։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.