Job 27AE1994

1Յոբը նորից խօսեց ու ասաց.

2«Կենդանի է Տէրն, որ ինձ հետ այսպէս դատաստան տեսաւ, Ամենակալը դառնացրեց հոգիս։

3Եթէ տակաւին իմ մէջ է հոգիս, եւ աստուածային շունչը ապրում է իմ ռունգերի մէջ, -

4իմ շրթունքները անօրէնութիւն չեն արտասանի, եւ ոչ էլ հոգիս անիրաւութեան մասին կը խորհի։

5Մինչեւ մեռնելս էլ չի լինի, որ ես ձեզ արդար կոչեմ, քանզի չեմ փոխի անմեղութիւնն իմ։

6Եւ արդարութեան ձայնին անսալով՝ չեմ հրաժարուի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։

7Առաւել եւս՝ թող թշնամիներս լինեն կործանուող ամբարիշտները, իմ դէմ դուրս եկած, կորստի մատնուած անօրէնները։

8Եւ ի՞նչ յոյս ունի ամբարիշտը, որ հաստատ կը մնայ. գուցէ Տիրոջը ապաւինելով կարենայ փրկուե՞լ,

9կամ թէ Տէր Աստուածն ականջ կը դնի՞ իր խնդրանքներին։

10Եթէ մի տագնապ երբ հասնի իր վրայ, նա վստահութիւն պիտի չունենայ Աստծու առաջ։ Դիմի էլ Նրան՝ ունկն կը դնի՞ արդեօք Նա

11Կ՚ասեմ հիմա ձեզ, թէ այն ի՞նչն է, որ Տիրոջ ձեռքին է, ու չեմ ծածկի ես ձեզնից այն բանը, ինչ որ ձեռքին է Ամենակալի։

12Ահա բոլորդ հէնց քաջ գիտէք, որ ունայն բաներին ունայնութիւն էք աւելացնում դուք։

13Այս է բաժինը ամբարիշտ մարդու՝ Տիրոջից գծուած. Ամենակալի կամքով անպայման զօրաւորների ունեցուածքը հէնց իրենց դէմ

14Ու եթէ անգամ բազում զաւակներ ունենան նրանք՝ պիտի սպանուեն, իսկ թէ պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանութեամբ պիտի

15Ովքեր որ նրա շուրջը կը լինեն՝ մահով կը մեռնեն. նրանց այրիներին մէ՛կը չի գթայ։

16Ու եթէ անգամ հողի պէս արծաթ հաւաքեն նրանք կամ կաւի նման պատրաստեն ոսկի՝

17դրանք բոլորը արդարներին լոկ բաժին կը դառնան, ու արդար մարդիկ կը տիրեն նրանց ունեցուածքներին։

18Դարձել է նրանց տունը ցեցի կեր, սարդոստայնի բոյն։

19Քնում է հարուստ, բայց արթնանում է ոչ իբր մեծատուն, աչքերն է բացում, տեսում ամէն բան չքացած ընդմիշտ։

20Ցաւեր պիտի գան վրան՝ ջրի պէս, գիշերուայ խաւարն պիտ ծածկի նրան։

21Պիտ խլի նրան խորշակն ու գնայ,

22պիտ քշի նրան տեղից հարազատ, շպրտի նրան ու չխնայի։ Փախչելով պիտի փախչի խորշակից։

23Ծափ պիտի զարնի սա նրա դիմաց, եւ քարշ պիտի տայ տեղից հարազատ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 27.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.