1Յոբը նորից խօսեց ու ասաց.
2«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու. արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է, ու բազուկն՝ հզօր։
3Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու. արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է։
4Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու. արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է։ Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն
5Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ, կամ էլ այնտեղի բնակիչներից։
6Մերկ է դժոխքը Աստծու առաջ, եւ կործանումը չունի վրան քօղ։
7Ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրայ։
8Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում, եւ չի պատռուի մէգը նրանց տակ։
9Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։
10Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչեւ վախճանը լոյսի ու մութի։
11Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս ու զարհուրել են նրա սաստումից։
12Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ, եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել։
13Սարսուել են նրանից փականքներն երկնի. սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ։
14Ահա այս է մասն իր ճանապարհի, եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ։ Եւ ո՞վ կ՚իմանայ նրա որոտման