1Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2«Արդ, մի՞թէ առասպել է, որ երկիւղում են նրանից, ով բարձունքներում ամէն ինչ անում է։
3Ոչ ոք թող չկարծի, թէ նրա գնդերը կը յապաղեն պատժել. ո՞ւմ վրայ չի իջնի նրա որոգայթը։
4Մահկանացուն ինչպէ՞ս արդար կը լինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնուածներից ո՞վ կը մաքրի իր հոգին,
5որովհետեւ եթէ լուսնին հրամայի Նա՝ չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն Նրա առաջ,
6ուր մնաց մարդը, որ ապականուած է, եւ մարդու որդին, որ որդ է»։