Job 23AE1994

1Յոբը նորից խօսեց ու ասաց.

2«Ես էլ գիտեմ, որ իմ երեսից եմ յանդիմանւում ես. իմ հեծութեան մէջ ծանրացել է այդ ձեռքը ինձ վրայ։

3Իսկ ո՞վ կ՚իմացնի՝ կը գտնե՞մ Նրան, եւ ես վերջապէս կը հասնե՞մ նրան։

4Կը ներկայացնեմ ես նրա առաջ դատս ու փաստեր։

5Ու կ՚իմանամ ես բուժիչ խօսքերը, որ ինձ կ՚ասի նա. լաւ կը հասկանամ, ինչ որ խօսի ինձ։

6Թէկուզ մեծ ուժով գայ նա ինձ վրայ՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։

7Ճշմարտութիւնն էլ, յանդիմանանքն էլ գալիս են նոյնից, ուստի վերջապէս իրաւունքներս մէջտեղ կը հանի։

8Թէ առաջ գնայ, ու ես չլինեմ՝ ինչպէ՞ս կ՚իմանամ դէպքերը վերջին։

9Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թէ որ իջեցնի աջն էլ ի՛նձ վրայ՝ դա, միեւնոյնն է, չեմ նկատի ես,

10քանի որ ինքը գիտէ իմ վարքը, քննել-կշռել է, կարծես թէ ոսկի։

11Կ՚ըմբռնեմ նրա պատուիրանները, կ՚ընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղուի։

12Պատուիրաններից դուրս չեմ գայ բնաւ, որ չմեռնեմ ես։ Խօսքերը նրա ծոցումս կը պահեմ։

13Հապա եթէ նա այսպէս դատ անի՝ էլ ո՞վ կը լինի, որ դիմադարձի,որովհետեւ նա ինչ որ կամեցել՝ այն էլ արել է։

14Ահա թէ ինչու կը փութամ մօտը ու խրատուելով՝ կը մտմտամ ես միայն իր մասին։

15Ի լրումն սրանց՝ տագնապ կ՚ապրեմ ես նրա առաջին ու խելքի գալով՝ ես կը զարհուրեմ։

16Սիրտս Տէրն էր, որ հիւանդացրեց, Ամենակալը նեղը լծեց ինձ։

17Չէի իմանում, թէ իջնելու էր խաւարը վրաս. թանձր մէգով է ծածկուել դիմացս։»

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.