Job 17AE1994

1«Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։

2Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու։ Գողացան օտարներն ինչքերս։

3Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի։

4Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց։

5Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր։ Աչքերս որդոցս համար հալուեցին։

6Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ։

7Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից։

8Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ։

9Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ։

10Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես։

11Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին։

12Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից։

13Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս։ Խաւարի մէջ է փռուած մահիճս։

14Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր։

15Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես։

16Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.