Job 18AE1994

1Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.

2«Մինչեւ ե՞րբ դադար չես առնելու. հանդարտուի՛ր, որ մենք էլ խօսենք։

3Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պէս լռել քո առաջ,

4իսկ դու համակ բարկութիւն ես։ Հիմա եթէ դու մեռնես՝ երկնքի ներքոյ ամայութի՞ւն է տիրելու, թէ՞ լեռներն են հիմնայատակ

5Հանգելու է ամբարիշտների լոյսը. նրանց բոցը չի փայլելու։

6Նրա լոյսը խաւարելու է իր յարկի տակ, եւ ճրագը հանգելու է նրա վրայ։

7Յետին մարդիկ յափշտակելու են նրա ունեցուածքը. սխալ են դուրս եկել նրա խորհուրդները։

8Ոտքը ծուղակն է ընկնելու, եւ նա թպրտալու է ուռկանում։

9Դարաններ են վրան թափուելու. ծարաւիներին զօրացնելու է նրա դէմ։

10Նրա համար հողում թակարդ է թաքցուած, իսկ ճանապարհին՝ որոգայթներ։

11Ցաւերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատեր նրա ձեռքն ու ոտքն են կապելու տանջահարող սովով։

12Նրա համար ահաւոր կործանում է պատրաստուած. ոտքի ներբանները մաշուելու են։

13Տարաժամ մահը ուտելու է գեղեցկութիւնը նրա.

14առողջութիւնը դուրս է քշուելու նրա յարկից։ Տագնապով նրան է հասնելու Մահ-արքայի պատուհասը։

15Գիշերը նա բնակուելու է նրա յարկի տակ. նրա վայելչութիւնը ծծումբի բոցով է փչանալու։

16Նրա արմատները խորքից են ցամաքելու, հունձն էլ վերեւից է թափուելու։

17Յիշատակը նրա կորչելու է երկրի երեսից, անունն էլ ջնջուելու է հրապարակաւ։

18Լոյսից խաւար են քշելու նրան, եւ իր ժողովրդի մէջ ծանօթ չի ունենալու։

19Երկնքի ներքոյ նրա տունը չի փրկուելու, այլ այնտեղ օտարներ են բնակութիւն հաստատելու։

20Յետին մարդիկ հեծեծելու են նրա վրայ, առաջինները զարմանքով են համակուելու,

21թէ սրա՞նք են անիրաւների տները, սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.