1Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ
2Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ.
3որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ,այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը: Բայց եթէ ուշանայ,
4Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»:
5Արդարեւ արդարը հաւատքով կ՚ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի: Ով իր
6Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. «Վա՜յ նրան, ով
7որովհետեւ յանկարծ կ՚ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար:
8Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կը կողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի
9Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի,իր բոյնը բարձր տեղ կը դնիչար ձեռքերից ազատելու համար:
10Քո տան ամօթը հաստատեցիր.ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր.
11քանի որ քարը հիմքից կ՚աղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կը տայ:
12Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցումեւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ:
13Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին,
14որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են:
15Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը:
16Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛: Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն
17քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կը ծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կը զարհուրեցնի քեզ՝ մարդկանց արեան, երկրի,
18Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն.սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի
19Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ
20Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից: