1Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն:
2Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:
3Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու: Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ
4Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ
5Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին
6Ահա ես կ՚արթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն
7Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կը լինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է
8Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ՚ասպատակեն, կը
9Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ: Գերիներ կը կուտակի աւազի չափ:
10Նա թագաւորների հետ զեխութիւն կ՚անի, բռնակալները նրան խաղալիք կը դառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կ՚անի, հող կը
11Այն ժամանակ կը փոխուի նրա միտքը, նա անց կը կենայ եւ կը դառնայ բարեհաճ. սա է իմ Աստծու զօրութիւնը:
12Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ
13Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր,
14Մարդկանց ծովի ձկների՞ պէս ես դարձնում եւ սողունների՞ պէս, որոնք առաջնորդ չունեն:
15Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով:
16Այդ պատճառով կ՚ուրախանայ եւ կը ցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կը մատուցի իր ուռկանին եւ խունկ կը ծխի իր ցանցին,
17Այդ պատճառով նա կը տարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին: