Nahum 3AE1994

1Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի:

2Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,

3զէնքի փայլ, սուսերի շող, վիրաւորների թաւալգլոր անկում, հաշիւ չկար նրա ժողովուրդներին: Նրանք պիտի տկարանան իրենց

4Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:

5«Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին

6Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները եւ խայտառակ պիտի անեմ քեզ:

7Եւ այնպէս պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի. «Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց

8Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն

9Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են,եւ նա երբեք փախուստի չէր մատնուի. լիբիացիները նրան օգնական դարձան:

10Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք

11Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:

12Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի, որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը:

13Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ, քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները, եւ կրակը կը

14Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ

15Այնտեղ կրակը կը լափի քեզ, սուրը կը սպանի քեզ, կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը:

16Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկաւ ջորեակը, թռաւ,

17առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը.եւ քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին. ծագեց արեւը,

18Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը,

19Թարախակալուեցին քո վէրքերը, եւ քո անկումը բուժում չունի. բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը, ծափ կը զարնեն քեզ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Nahum 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.