1Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով:
2«Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ
3Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը
4Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում: Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ:
5Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ:
6Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին
7Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները:
8Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ,
9Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց:
10Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ՚ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը: Անդունդները ձայն տուեցին
11Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում: Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի
12Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին:
13Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ
14Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը: Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս
15Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու:
16Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից:
17քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը
18ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով:
19Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով»: