Ezekiel 35AE1994

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան.

3«Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, ո՛վ լեռդ Սէիր: Ձեռքս գցելու եմ քեզ վրայ, անապատի եմ վերածելու քեզ,

4քաղաքներդ էլ աւեր եմ դարձնելու: Դու աւերակ ես լինելու ու պիտի իմանաս, որ ես եմ Տէրը:

5Այն բանի համար, որ յաւէտ թշնամի եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով,

6ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն

7Աւերակի ու անապատի եմ վերածելու Սէիր լեռդ, դրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն:

8Լեռներդ լցնելու եմ քո սպանուածներով, նաեւ բլուրներդ ու ձորերդ, եւ սրից սպանուածները ընկնելու են քո բոլոր դաշտերում:

9Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը:

10Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն

11դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով

12Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ ՚ Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են

13Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք:

14Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար աշխարհ ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու

15այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց:

16Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է: Պէտք է իմանաս, որ

17Իսրայէլի լեռների մասին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.