1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Իսրայէլի այդ հովիւների վրայ, մարգարէացի՛ր ու ասա՛ այդ հովիւներին. «Այսպէս է ասում Տէր
3Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց իմ հօտերը չէք արածացնում.
4տկարացածին չէք զօրացրել, հիւանդացածին չէք բժշկել, չարչարուածին չէք փայփայել, վիրաւորուածին չէք փաթաթել, մոլորուածին
5Իմ հօտերը ցրուել են, քանի որ հովիւներ չունէին, եւ անապատի գազաններին կեր են դարձել:
6Ցրուել են ու մոլորուել իմ հօտերը բոլոր լեռներով մէկ, բոլոր բարձր բլուրներով մէկ. երկրի երեսով մէկ ցրուել են իմ
7Ուստի, հովիւնե՛ր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները.
8«Կենդանի եմ ես, - ասում է Ամենակալ Տէր Աստուած, - այն բանի համար, որ իմ հօտերը աւարի մատնուեցին, իմ հօտերն անապատի
9դրա համար էլ լսեցէ՛ք, հովիւնե՛ր, Տիրոջ պատգամները:
10Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահաւասիկ ես այդ հովիւներին դէմ եմ ու հօտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ
11Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես ինքս եմ փնտռելու հօտերս, այցելելու եմ դրանց:
12Ինչպէս որ հովիւն է իր հօտը փնտռում այն օրը, երբ մէգ ու մառախուղ է լինում իր ցրուած հօտերի վրայ, այնպէս էլ ես եմ
13Դրանք դուրս եմ բերելու ժողովուրդների միջից, դրանք հաւաքելու եմ երկրներից, դրանք տանելու եմ իրենց երկիրը,
14դրանք արածացնելու եմ Իսրայէլի լեռների վրայ, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում: Բերկրալից արօտավայրերում եմ
15Հօտերս ես եմ արածացնելու, ես եմ հանգիստ տալու դրանց, ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը»:
16Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կորածին փնտռելու եմ, մոլորուածին՝ յետ դարձնելու, վիրաւորուածին՝ փաթաթելու, հիւծուածին՝
17«Դուք էլ, ի՛մ հօտեր, - այսպէս է ասում ձեզ Տէր Աստուած, - ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ:
18Մի՞թէ ձեզ բաւարար չէին առաջներում ձեր արածած գեղեցիկ արօտավայրերը, որ ձեզանից մնացած կերը ոտքի տակ տրորում էիք.
19Իսկ իմ հօտերը ձեր ոտնակոխ արածն էին ճարակում, ձեր կճղակներից պղտորած ջրերը խմում:
20Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես դատ եմ անելու գէր եւ նիհար ոչխարների միջեւ
21նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր եղջիւրներով պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում
22Ես փրկելու եմ հօտերս, ու այլեւս յափշտակութիւն չի լինելու:
23Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց: Նա է նրանց
24եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ: Սա ես՝ Տէրս խօսեցի:
25Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից: Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են
26Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու:
27Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը: Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են
28ու այլեւս նրանք աւար չեն դառնալու ժողովուրդների մէջ, այլեւս երկրի գազանները նրանց չեն ուտելու: Ապրելու են ապահով:
29Նրանց համար խաղաղութեան տունկ եմ բարձրացնելու, ու երկրի վրայ նրանք սովից չեն հիւծուելու այլեւս եւ ոչ էլ նախատինք են
30Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէր Աստուածս, իրենց հետ եմ, եւ նրանք՝ իրենք էլ՝ Իսրայէլի տունը, իմ ժողովուրդն է, - ասում է
31Դուք էլ, ի՛մ հօտեր, իմ արօտի՛ ոչխարներ, մարդիկ էք, ես էլ՝ ձեր Տէր Աստուած», - ասում է Տէր Աստուած:
32Եդոմայեցիների մասին