Ezekiel 33AE1994

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, խօսի՛ր քո ժողովրդի զաւակների հետ ու ասա՛ նրանց. «Մի երկիր կայ, որի վրայ սուր եմ բերելու: Եւ այդ

3Սա տեսնելու է երկրի վրայ հասած սուրը, փող է փչելու եւ ազդարարելու է ժողովրդին:

4Ժողովուրդը լաւ է լսելու փողի ձայնը, բայց չի զգուշանալու: Եւ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արիւնն իր գլխին

5քանի որ փողի ձայնը լսել էր, բայց չէր զգուշացել: Թող նրա արիւնն իր գլխին լինի: Իսկ նա, ով զգուշացրել էր, փրկելու է

6Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է

7Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քեզ պահակ եմ կարգել Իսրայէլի այդ տան վրայ, եւ դու պիտի լսես իմ բերանի խօսքերը, իմ կողմից

8Երբ ես մեղաւորին ասեմ՝ հաստատ կը մեռնես, իսկ դու չխօսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը՝ անօրէնն իր

9Իսկ եթէ նախօրօք ասես ամբարշտին իր ճանապարհի մասին, որպէսզի յետ դառնայ դրանից, բայց նա յետ չկանգնի իր ճանապարհից, -

10«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայէլի այդ տանը. «Այսպէս խօսեցէ՛ք ու ասացէ՛ք՝ մեր մոլորութիւններն ու

11Ասա՛ նրանց. «Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար

12Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. «Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի,

13Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա

14Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի,

15պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ

16Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է»:

17Քո ժողովրդի զաւակներն ասում են՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ: Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ:

18Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղուի եւ անիրաւութիւններ կատարի, դրանցից էլ մեռնելու է:

19Իսկ երբ մեղաւորը յետ կանգնի իր անօրէնութիւնից, իրաւ դատաստան ու արդար գործ կատարի, դրանցով էլ ապրելու է:

20Ա՞յս բանի համար է, որ ասում էք՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ: Ամէն մէկիդ ըստ ձեր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ տունդ

21Մեր գերութեան տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, Երուսաղէմից ազատուած մէկն ինձ մօտ եկաւ

22Եւ երեկոյեան, մինչեւ նրա գալը, Տիրոջ ձեռքը ինձ վրայ էր. նա բաց արեց բերանս, մինչ դեռ առաւօտ չէր եղել: Երբ բերանս

23Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

24«Մարդո՛ւ որդի, Իսրայէլի երկրի աւերակների բնակիչներն ասում են. «Աբրահամը մէկ հոգի էր ու երկիրը գրաւեց, իսկ հիմա մենք

25Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. քանի որ արիւնով էք կերակրւում, աչքներդ գցում էք կուռքերին, արիւն

26Դա ձեզ համար սուր կը լինի, որովհետեւ պղծութիւններ էք կատարել, իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն է պղծել: Եւ դեռ ուզում

27Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու,

28Երկիրն աւերակ եմ դարձնելու եւ կործանելու, եւ կորչելու է նրա զօրութիւնը, որով նա յոխորտում էր: Աւերուելու են

29Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար»:

30«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի զաւակները շրջում են, քրթմնջում քո հասցէին պարիսպների մօտ, պալատների դռներին եւ

31Հիմա գալիս են քեզ մօտ, ինչպէս ժողովուրդն է հաւաքւում. եւ իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խօսքերը,

32Դու նրանց համար կը լինես ինչպէս քաղցրաբարբառ յօրինուած երգի ձայն. կը լսեն խօսքերդ, բայց չեն կատարի:

33Իսկ երբ օրը գայ, ու ասեն՝ «Ահա հասել է», կ՚իմանան, որ մարգարէ կար իրենց մէջ»:

34Իսրայէլի հովիւներին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 33.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.