1Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան. « Առիւծացար ազգերի մէջ եւ վիշապի նմանուեցիր
3Այսպէս է ասում Տէր Աստուած. « Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հաւաքուած բազմաթիւ զօրքերով: Քեզ դուրս եմ
4քեզնով լցուելու են դաշտերը: Քեզ վրայ եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով յագեցնելու՝ երկրի բոլոր
5Մարմինդ գցելու եմ լեռների վրայ ու ձորերը լցնելու եմ քո արիւնով:
6Երկիրը ողողուելու է քո աղտեղութեամբ՝ լեռների վրայ քո զօրքերի բազմութեան պատճառով: Ձորերը լցուելու են քեզանով:
7Երբ քո լոյսը հանգչի, երկինքը քօղով եմ ծածկելու, խաւարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, եւ
8Քո վերեւում խաւարեցնելու եմ բոլոր լուսատուները եւ քեզ վրայ խաւար եմ բերելու», - ասում է Տէր Աստուած: -
9«Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ, երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի
10Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր, իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց, ու
11Ահա այսպէս է ասում Տէր Աստուած.
12«Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ, եւ խորտակելու եմ քո զօրութիւնը: Ազգերի բոլոր
13Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ, եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը, ոչ էլ կոխոտելու է անասունի
14Ապա կանգ են առնելու նրա ջրերը, իսկ գետերը իւղի պէս են հոսելու», - ասում է Ամենակալ Տէրը: -
15«Երբ Եգիպտոսը կորստեան մատնեմ, երկիրն էլ է ամբողջովին աւերուելու: Երբ այնտեղից ցրեմ բոլոր բնակիչներին, պիտի իմանան,
16Ողբ է սա, եւ ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ»,
17Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ: Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ
18«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ: Ազգերը նրա դուստրերին, երկրի խորքում մեռածներին
19վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ:
20Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ: Սրով ընկնելու են նրա հետ, եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը:
21Եւ հսկաներն ասելու են քեզ. « Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. ումի՞ց էիր դու լաւ: Իջի՛ր եւ հանգրուանի՛ր անթլփատների
22Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը, բոլորն էլ սպանուածներ:
23Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել, ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը: Սրից էին ընկել
24Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր: Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ,
25Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը
26ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները (բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ), որոնք իրենց սարսաափն
27Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով. նրանց
28Դու էլ ես անթլփատների մէջ գլորուել ու ննջելու ես սրով սպանուածների մէջ:
29Այնտեղ են Եդոմը, նրա բոլոր թագաւորներն ու իշխանները, որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից: Նրանք
30Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ), որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց
31Փարաւոնը տեսնելու է նրանց եւ մխիթարուելու է ի տես իր այն ողջ զօրքի, որ սպանուել է սրից. այդպէս էլ կը լինի փարաւոնի
32քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ: Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ, ննջելու է սրով
33Յակոբի որդիներին