Ezekiel 36AE1994

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր լեռների վրայ եւ ասա՛ Իսրայէլի լեռներին.

2«Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ,

3դրա համար մարգարէացի՛ր ու ասա՛՝ այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնուող բոլոր ազգերի

4դրա համար, ո՛վ Իսրայէլի լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները»: Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած լեռներին ու

5՚ Չեմ կարող իմ զայրոյթի հրով չխօսել այլազգիների մասին, նաեւ բոլոր եդոմայեցիների մասին, որովհետեւ երկիրս տարագրեցին,

6Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր

7Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ՛՛Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնուող ժողովուրդների վրայ. եւ նրանք իրենք

8Բայց, ո՛վ լեռներ Իսրայէլի, ձեր խաղողն ու բերքը Իսրայէլի իմ ժողովուրդն է ուտելու, որովհետեւ վերադառնալու

9Ահա ես նայելու եմ ձեզ. դուք մշակուելու եւ սերմանուելու էք:

10Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն, առհասարակ Իսրայէլի տունն ամբողջովին: Վերաբնակեցուելու են քաղաքները,

11Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք.

12Այնպէս պիտի անեմ, որ մարդիկ՝ Իսրայէլի իմ ժողովրդը, տիրեն ձեզ: Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր էք լինելու նրանց

13Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ քեզ ասացի, թէ՝ դու մարդակեր երկիր ես ու քո ցեղից անզաւակ ես մնացել,

14դրա համար այլեւս մարդակեր չես լինելու եւ քո ցեղն այլեւս անզաւակ չես դարձնելու, - ասում է Տէր Աստուած:

15Եւ ձեր մէջ այլեւս ազգերից անարգուածներ չեն լինելու, ժողովուրդներից այլեւս նախատինք չէք կրելու, ձեր ցեղն էլ այլեւս

16Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

17«Մարդո՛ւ որդի, Իսրայէլի այդ տունը, որ բնակուել էր իր երկրում, իր ընթացքով, կուռքերով ու պղծութեամբ պղծել է այն. նրա

18Բարկութիւնս թափեցի դրանց վրայ այն արեան համար, որ թափել էին երկրում, նաեւ՝ որովհետեւ իրենց կուռքերով պղծել էին այն:

19Նրանց ցրեցի ժողովուրդների մէջ, սփռեցի նրանց երկրից երկիր: Ըստ նրանց բռնած ճանապարհի ու մեղքերի էլ դատեցի նրանց:

20Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են

21Ես խնայեցի նրանց յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցին Իսրայէլի տան զաւակները այն ազգերի մէջ, ուր մտան իրենք:

22Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ո՛վ տունդ Իսրայէլի, ձե՛զ համար չէ, որ անում եմ այս

23Եւ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծուել է այդ ազգերի մէջ, իմ անունը, որ դուք պղծեցիք դրանց մէջ: Եւ այդ ազգերը

24Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը:

25Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ

26Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ

27Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք,

28բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած:

29Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու:

30Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք:

31Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի

32Ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բաները, - ասում է Տէր Աստուած, - այլ թող յայտնի լինի ձեզ. ամաչեցէ՛ք ու քաշուեցէ՛ք

33Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններից, թէ՛ վերաշինուելու են աւերակները,

34եւ մշակուելու է աւերուած հողը, մինչ այն կործանուած էր անցորդների առաջ:

35Եւ ասելու են. ՚ Աւերուած երկիրը բերկրալից պարտէզ է դարձել, աւերակ, կործանուած ու քանդուած քաղաքները, ամրացած,

36Եւ ձեր շուրջը մնացած ժողովուրդները մէկընդմիշտ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ վերաշինել եմ աւերուած տեղերը,

37Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ես դարձեալ այցի եմ գալու Իսրայէլի տանը՝ իրագործելու համար դրանք. բազմացնելու եմ

38Եւ ինչպէս սուրբ ոչխարները, ինչպէս Երուսաղէմի ոչխարները՝ իրենց տօներին, այնպէս են լինելու աւերուած քաղաքները՝

39Յարութեան մասին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 36.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.