1 Samuel 15AE1994

1Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ։

2Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. «Հիմա Իսրայէլի դէմ Ամաղէկի արածների համար վրէժ եմ

3Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք

4Սաւուղը հրաման տուեց ժողովրդին եւ հաշուառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարիւր հազարանոց հետեւակ զօրք կար, երեսուն

5Սաւուղը եկաւ մինչեւ Ամաղէկի քաղաքները եւ բանակը դարանամուտ եղաւ հեղեղատում։

6Սաւուղն ասաց կինեցիներին. «Խո՛յս տուէք, հեռացէ՛ք ամաղէկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանզի Եգիպտոսից

7Կինեցիները Ամաղէկի զօրքից հեռացան։ Սաւուղը Ամաղէկի զօրքին ջախջախեց Եւիլատայից մինչեւ Եգիպտոսի դիմաց գտնուող Սուր

8Նա կենդանի բռնեց Ամաղէկի թագաւոր Ագագին, իսկ Յարիմի ամբողջ ազգատոհմը սրի քաշեցին։

9Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու

10Տէրը խօսքն ուղղեց Սամուէլին՝ ասելով. «Զղջացել եմ, որ թագաւոր եմ օծել Սաւուղին, քանզի ինձնից շուռ է եկել եւ իմ

11Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը։

12Սամուէլն առաւօտ կանուխ զարթնեց ու գնաց իսրայէլացիներին դիմաւորելու։ Սամուէլին յայտնեցին՝ ասելով. «Սաւուղը եկել է

13Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, երբ նա Տիրոջը ողջակէզներ էր մատուցում Ամաղէկից բերած աւարի լաւագոյն մսից։ Երբ Սամուէլը

14Սամուէլն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, եւ արջառների ձայնը, որ լսում եմ»։

15Սաւուղն ասաց. «Ամաղէկի երկրից բերեցի, քանզի ժողովուրդը ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն քո

16Սամուէլն ասաց Սաւուղին. «Լսի՛ր, քեզ յայտնեմ այն, ինչ այս գիշեր Տէրն ասաց ինձ»։

17Նա ասաց նրան. «Խօսի՛ր»։ Եւ Սամուէլն ասաց Սաւուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայէլի ազգատոհմերի զօրավար դարձար,

18Տէրը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. «Գնա՛ եւ ինձ դէմ մեղանչած Ամաղէկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչեւ որ

19Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ աւարի վրայ ընկնելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջեւ»։

20Սաւուղն ասաց Սամուէլին. «Ես անսացի ժողովրդի ձայնին եւ գնացի այն ճանապարհով, որով Տէրն էր առաքել ինձ. Ամաղէկի

21Ժողովուրդն այդ աւարից առաւ ընտիր ոչխարների հօտեր ու արջառներ, որպէսզի Գաղգաղայում մորթելով՝ Տէր Աստծու համար զոհեր

22Սամուէլն ասաց. «Միթէ Տիրոջ համար աւելի հաճելի՞ են ողջակէզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդութիւնն

23Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն

24Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը։

25Վախեցայ ժողովրդից եւ նրա ձայնին անսացի։ Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հետ վերադարձի՛ր, որ քո Տէր Աստծո՛ւն երկրպագեմ»։

26Սամուէլն ասաց Սաւուղին. «Ես քեզ հետ չեմ վերադառնայ, քանզի արհամարհեցիր Տիրոջ խօսքը, եւ Տէրը քեզ մերժեց իբրեւ

27Սամուէլը երեսը դարձրեց, որ գնայ, բայց Սաւուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։

28Սամուէլն ասաց նրան. «Տէրն այսօր քո վրայից վերցրեց Իսրայէլի թագաւորութիւնը եւ այն տալու է քեզանից լաւ ընկերոջդ։

29Իսրայէլը երկու մասի է բաժանուելու, եւ Տէրն իր խօսքից յետ չի դառնալու ու չի զղջալու, քանզի նա մարդ չէ, որ զղջայ։

30Նա սպառնացող է»։ Սաւուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու իսրայէլացիների առաջ ինձ պատուի՛ր,

31Սամուէլը Սաւուղի մօտ վերադարձաւ, եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արեց։

32Սամուէլն ասաց. «Ինձ մօ՛տ բերէք Ամաղէկի թագաւոր Ագագին»։ Ագագը դողալով մօտեցաւ եւ ասաց. «Մի՞թէ այսպէս դառն է մահը»։

33Սամուէլն ասաց Ագագին. «Ինչպէս որ քո սուրը կանանց որդեկորոյս դարձրեց, նոյն ձեւով էլ որդեկորոյս կը լինի քո մայրը

34Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։

35Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Samuel 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.