1 Samuel 16AE1994

1Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը

2Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»։ Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛,

3Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ։ Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»։

4Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը

5Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»։ Նա

6Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»։

7Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած

8Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»։

9Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»։

10Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին.

11«Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»։ Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ

12Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։

13Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ

14Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան։

15Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ։

16Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց

17Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»։

18Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ,

19Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»։

20Յեսսէն առաւ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին։

21Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ։ Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ։

22Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա շնորհ գտաւ»։

23Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Samuel 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.