1Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։
2Այդ մասին նա իր հօրը իմաց չտուեց։ Սաւուղը նստած էր բլրի գլխին, Մագդողի նռնենու տակ։ Նրա հետ եղած ժողովուրդը մօտ վեց
3Եւ Աքիա անունով մէկը կար, որը Ղեւիի որդու Փենեէսի որդու Քաբիէլի եղբայր Աքիտոբի որդին էր։ Ղեւին Սելովում Աստծու
4Յովնաթանը ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնւում էր կիրճի մէջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն
5Այս քարաժայռերից մէկը հիւսիսի կողմից Մաքմասի դիմաց էր ուղղուած, իսկ միւսը՝ հարաւային կողմից՝ դէպի Գաբայէ։
6Յովնաթանն ասաց իր կապարճակիր ծառային. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերեւս Տէրը յօգուտ մեզ ինչ-որ բան անի,
7Զինակիրն ասաց նրան. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ, ինչ քո սիրտն է ուզում, նոյնն էլ՝ իմ սիրտը»։
8Յովնաթանն ասաց. «Ահաւասիկ մենք ուղղւում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կը գնանք նրանց մօտ։
9Եթէ մեզ ասեն. «Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք», ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ։
10Բայց եթէ ասեն. «Մօտեցէ՛ք մեզ», այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել։
11Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել
12Կիրճերի պահապաններն ասացին Յովնաթանին ու կապարճակրին. «Մօտեցէ՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան յայտնենք»։ Յովնաթանն ասաց
13Յովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները յարձակուեցին Յովնաթանի վրայ, իսկ Յովնաթանը սպանեց
14Այս առաջին կոտորածի ժամանակ Յովնաթանն ու նրա կապարճակիրը մօտաւորապէս քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետուած
15Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մէջ սոսկում ընկաւ, հարուածող գունդը զարհուրեց եւ չէր ուզում
16Սաւուղի դէտերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
17Սաւուղն իր հետ եղած զօրքին ասաց. «Ստուգեցէ՛ք ու տեսէ՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»։ Ստուգեցին եւ տեսան, որ Յովնաթանն ու
18Սաւուղն ասաց Աքիային. «Մօտեցրո՛ւ եփուդդ» (քանզի նա եփուդ էր կրում, եւ Աստծու տապանակն այդ օրը իսրայէլացիների մօտ
19Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր։ Սաւուղը քահանային ասաց.
20Սաւուղն ու նրա հետ նաեւ ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դէմ, եւ
21Եւ այն ծառաները, որոնք առաջ իսրայէլացիների հետ էին, բայց այլազգիների հետ բանակ էին եկել, շուռ եկան եւ միացան
22Բոլոր իսրայէլացիները, որոնք թաքնուած էին Եփրեմի լերան վրայ, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբուեցին ու իրենք
23Այդ օրը Տէրը փրկեց Իսրայէլին, եւ պատերազմը հասաւ մինչեւ Բեթաւան։
24Սաւուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մօտաւորապէս տասը հազար էր։ Պատերազմը տարածուել էր Եփրեմի լերան բոլոր
25Եւ ժողովուրդը հաց չկերաւ, թէեւ ամբողջ երկիրը ճաշ էր ուտում։
26Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, ուր մեղու էին պահում։ Ժողովուրդը մտաւ մեղուանոցը։ Մարդիկ, անցնելով, քրթմնջում էին,
27Յովնաթանը չիմանալով, թէ իր հայրը երդուել էր տուել ժողովրդին, իր ձեռքի գաւազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորսխի
28Զինուորներից մէկը նրան ասաց. «Քո հայրը խստագոյնս երդուեցրեց ժողովրդին՝ ասելով. «Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ
29Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։ Երբ Յովնաթանն այդ իմացաւ, ասաց. «Հայրս երկիրը կորստեան է մատնել. տեսէ՛ք, թէ
30Եթէ ժողովուրդն այսօր կերած լինէր իր թշնամուց վերցրած աւարից, այլազգիներին մեծամեծ հարուածներ կը հասցնէր»։
31Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ յոգնել էր։
32Մարդիկ ընկան աւարի վրայ, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրայ մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
33Սաւուղին յայտնեցին՝ ասելով, թէ՝ «Ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչեց, քանզի արնաշաղախ միս կերաւ»։ Սաւուղն ասաց. «Գեթթամից
34Սաւուղն աւելացրեց. «Ժողովրդի մէջ ցրուեցէ՛ք եւ նրան ասացէ՛ք, որ ամէն մէկն իր արջառն ու ոչխարը այստեղ բերի, սրա վրայ
35Սաւուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
36Սաւուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչեւ լոյսը բացուելը կողոպտենք նրանց եւ նրանցից ոչ մի մարդ կենդանի
37Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»։
38Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան։ Սաւուղն ասաց. «Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք,
39Եթէ մեղքը նոյնիսկ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, նա մահապատժի կ՚ենթարկուի»։
40Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։ Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայէլացիներին. «Դուք ծառայութիւն կատարեցէ՛ք, իսկ ես
41Սաւուղն ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտուեցիր. եթէ անօրէնութիւնն այսօր կատարել եմ
42Սաւուղն ասաց. «Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող
43Վիճակն ընկաւ Յովնաթանի վրայ։ Սաւուղն ասաց Յովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Յովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ
44Սաւուղն ասաց նրան. «Աստուած այսպէս ու սրանից աւելին անի, եթէ դու այսօր մահապատժի չենթարկուես»։
45Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Քաւ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկուի նա, ով Իսրայէլին այս մեծ փրկութիւնը պարգեւեց։
46Սաւուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, եւ այլազգիներն իրենց տեղը գնացին։
47Սաւուղն սկսեց թագաւորել, եւ նա որպէս ժառանգութիւն ստացաւ Իսրայէլը։ Պատերազմեց իր շուրջը գտնուող բոլոր թշնամիների
48Նա մեծ քաջագործութիւններ արեց, յաղթեց ամաղէկացիներին եւ Իսրայէլը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից։
49Սաւուղի որդիներն էին Յովնաթանը, Յեսսուրը եւ Մեղքիսաւէն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ
50Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զօրավարը Ների որդի Աբեններն էր, որը Սաւուղի ազգականի որդին էր։
51Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Ները՝ Աբենների հայրը, Աբիէլի որդի Յամինի որդիներն էին։ Նրանք բոլորը երեսունութ հոգի էին։
52Սաւուղի ամբողջ իշխանութեան ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցաւ այլազգիների դէմ, եւ Սաւուղն իր տեսած բոլոր