1Դաւիթն ասաց. «Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը»։
2Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն
3Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ
4մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին։
5Դաւիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ
6Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել։
7Դաւիթն ասաց Սողոմոնին. «Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել,
8բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ «Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես
9Ահա դու մի որդի կ՚ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի։ Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա
10Նա իմ անուան տուն է կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում
11Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո
12Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները։
13Դու յաջողութիւն կ՚ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի
14Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ
15բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ
16իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ։ Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է»։
17Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18«Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին
19Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ