1 Chronicles 23AE1994

1Դաւիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարէն Իսրայէլի վրայ թագաւորեց իր որդի Սողոմոնը։

2Դաւիթը հաւաքեց Իսրայէլի բոլոր իշխաններին, քահանաներին եւ ղեւտացիներին։

3Հաշուառման մէջ մտած եւ երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղեւտացիների թիւը երեսունութ հազար էր։

4Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դատաւորներ,

5չորս հազարը՝ դռնապաններ եւ չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստուած նվագարաններ ունեցող օրհներգուներ։

6Դաւիթն ամենօրեայ պաշտամունքի նշանակեց Ղեւիի որդիներին՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի ազգատոհմերից։

7Գերսոնի որդիներն էին Ելէադանն ու Սեմէին։

8Իսրայէլի իշխան Ելէադանի որդիներն էին Եթոմն ու Յովէլը։

9Սեմէիի որդիներն էին Սալոմիթը, Ազիէլն ու Արանը։ Սրանք Ելէադանի տոհմից սերուած երեք իշխաններ էին։

10Սեմէիի որդիներն էին նաեւ Յեթը, Զիզան, Յովասն ու Բերիան։ Սրանք Սեմէիի չորս որդիներն էին։

11Յեթը գլխաւորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Յովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան եւ մարդահամարի մէջ մէկ տոհմ կազմեցին։

12Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Օզիէլը՝ չորս հոգի։

13Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսէսը։ Որոշուեց, որ Ահարոնն ինքը եւ իր որդիները յաւիտեան մաքուր լինեն

14Մովսէսը՝ Աստծու մարդը, եւ նրա որդիները համարուեցին Ղեւիի ցեղի յետնորդներ։

15Մովսէսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։

16Գերսամի որդին էր իշխան Սուբայէլը։

17Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցաւ, մինչդեռ Ռաբիան շատ որդիներ ունեցաւ։

18Իսահառի որդիներն էին իշխաններ Սաւուղն ու Մովէն։

19Քեբրոնի որդիներն էին Յերիան՝ գլխաւորը, Ամարիան՝ երկրորդը, Օզիէլը՝ երրորդը, եւ Յեկեմիասը՝ չորրորդը։

20Օզիէլի որդիներն էին Միքիան՝ գլխաւորը, եւ Յեսիասը՝ երկրորդը։

21Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։

22Եղիազարը մեռաւ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ունէր, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։

23Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմոթը՝ երեք հոգի։

24Սրանք են Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, իրենց ցեղերի իշխաններն

25Դաւիթն ասել էր, որ Տէր Աստուածը հանգստութիւն է տուել Իսրայէլի իր ժողովրդին եւ բնակեցրել Իսրայէլում յաւիտեան։

26Ղեւտացիները այլեւս չէին կրելու խորանն ու սպասաւորութեան նրա բոլոր անօթները,

27քանզի, Դաւթի վերջին խօսքի համաձայն, հաշուի առնուեցին Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիները։

28Դաւիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպէսզի պաշտամունք կատարեն Տիրոջ տանը, սրահներում, սենեակներում

29կատարեն առաջաւորութեան հացի, ընտիր ալիւրի, անթթխմոր բլիթների, բաղարջների, տապակում եփածի, իւղով տապակուածի

30Նաեւ ամէն առաւօտ վեր կենալով օրհնեն ու փառաւորեն Տիրոջը, նոյն բանը կատարեն երեկոյեան,

31շաբաթ օրերին, ամսագլուխներին, տօներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակէզները ըստ նշուած քանակի ու հրամանի՝ ամէն ժամ այս

32Նրանք պէտք է պահպանէին վկայութեան խորանը եւ օգնէին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասաւորութիւն

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.