1 Chronicles 21AE1994

1Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։

2Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան

3Յովաբն ասաց. «Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան։

4Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ։

5Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին։ Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր

6Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր։

7Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին։

8Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»։

9Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց.

10«Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. ՚ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն

11Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու.

12կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի,

13Դաւիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ

14Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ։

15Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր

16Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը

17Դաւիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը

18Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում»։

19Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով։

20Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ։ Ուռնան կալում ցորեն էր կալսում։

21Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ։

22Դաւիթն ասաց Ուռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը

23Ուռնան ասաց Դաւթին. «Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում։ Բացի այդ, ես կը տամ իմ եզները

24Դաւիթ արքան ասաց Ուռնային. «Այդպէս չէ։ Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է,

25Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ արծաթ տուեց Ուռնային։

26Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու

27Տէրն ասաց հրեշտակին. «Քո սուրը դի՛ր իր պատեանը»։

28Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց։

29Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում

30եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 21.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.