Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 97

:
Armenian - AA1896
1 Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։
2 Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։
3 Կրակ է գնում նորա առջեւից. եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։
4 Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. երկիրը տեսնում է եւ դողում։
5 Սարերը մոմի պէս հալվում են տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։
6 Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։
7 Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։
8 Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։
9 Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։
10 Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կփրկէ նորանց։
11 Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։
12 Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։