Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Psalms 98

:
Armenian - AA1896
1 Տիրոջը նոր երգ երգեցէք. որ նա հրաշքներ արաւ. փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
2 Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։
3 Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։
4 Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։
5 Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. քնարով եւ սաղմոսների ձայնով։
6 Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։
7 Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. աշխարհքը եւ նորանում բնակողները։
8 Գետերը ծափ տան ձեռքով. սարերը միասին ցնծան,
9 Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։