Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 96

:
Armenian - AA1896
1 Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր։
2 Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։
3 Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։
4 Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
5 Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։
6 Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։
7 Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
8 Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։
9 Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։
10 Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կդատէ ուղղութիւնով։
11 Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։
12 Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. թող ցնծան անտառի ամեն ծառերը.
13 Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կդատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։