Psalms 59AA1896

1Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։

2Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։

3Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։

4Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։

5Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)

6Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։

7Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կլսէ։

8Բայց դու, Տէր, կծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կանես այդ ամեն հեթանոսներին։

9Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։

10Իմ ողորմութեան Աստուածը ինձ կդիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կտայ իմ թշնամիների վերայ։

11Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չմոռանայ ցիր ու ցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։

12Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,

13Սատկեցրու նորանց բարկութիւնով. սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)

14Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.

15Նորանք թափառում են ուտելու համար. եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։

16Բայց ես կօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կփառաբանեմ քո ողորմութիւնը. որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։

17Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կերգեմ. որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։

Choose Translation

Switch translation for Psalms 59.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.