1Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. ետ դարձիր դէպի մեզ։
2Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
3Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
4Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
5Որ քո սիրելիքն ապրին. թող քո աջը փրկէ. եւ լսիր ինձ։
6Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կցնծամ, Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։
7Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
8Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. ով Փղշտացիների երկիր, ցնծա ինձ համար։
9Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
10Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
11Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
12Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։