1Իրաւի՞ մունջ արդարութիւն կխօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
2Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
3Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
4Նորանց թոյնը նման է օձի թոյնի. ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,
5Որ չլսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
6Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
7Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
8Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չտեսնան։
9Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չիմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։
10Արդարն ուրախ կլինի երբոր վրէժխնդրութիւնը կտեսնէ. իր ոտները կլուանայ ամբարշտի արիւնովը։
11Եւ մարդիկ կասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։