Psalms 51AA1896

1Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։

2Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։

3Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։

4Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։

5Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։

6Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. եւ ծածուկ տեղը իմաստութիւն կսովորեցնես ինձ։

7Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ։

8Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։

9Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։

10Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։

11Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։

12Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։

13Ապա անօրէններին կսովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կդառնան քեզ մօտ։

14Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. եւ իմ լեզուն կփառաբանէ քո արդարութիւնը։

15Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կպատմէ քո գովութիւնը։

16Որովհետեւ դու պատարագ չես ուզում. եթէ ոչ՝ ես կտայի քեզ. եւ ողջակէզներին չես հաւանում։

17Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

18Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։

19Այն ժամանակ հաճոյ կլինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վերայ։

Choose Translation

Switch translation for Psalms 51.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.