Psalms 50AA1896

1Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։

2Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.

3Մեր Աստուածը կգայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։

4Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։

5Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։

6Եւ երկինքը կպատմէ նորա արդարութիւնը. որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)

7Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։

8Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։

9Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։

10Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։

11Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։

12Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։

13Մի՞թէ ես արջառների միս կուտեմ եւ այծերի արիւն կխմեմ։

14Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,

15Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ։

16Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։

17Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։

18Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. եւ քո բաժինը շնացողների հետ է։

19Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։

20Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։

21Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. բայց կյանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կդնեմ։

22Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չլինի որ փրկէ։

23Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կտամ Աստուծոյ փրկութիւնը։

Choose Translation

Switch translation for Psalms 50.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.