Psalms 52AA1896

1Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։

2Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։

3Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)

4Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։

5Աստուած էլ կկործանէ քեզ յաւիտեան. կխլէ եւ կհանէ քեզ քո բնակարանիցը. եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)

6Եւ արդարները կտեսնեն եւ կվախենան, եւ նորա վերայ կծիծաղեն։

7Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չարաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացաւ եւ իր չարութիւնովը զօրացաւ։

8Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։

9Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։

Choose Translation

Switch translation for Psalms 52.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.