1Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կփրկէ նորան։
2Տէրը կպահէ նորան եւ կապրեցնէ նորան. նա երանելի կլինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3Տէրը կմխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կփոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կմեռնի եւ անունը՝ կկորչի.
6Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կհատուցանեմ նորանց։
11Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չպարծենայ ինձ վերայ։
12Բայց դու ինձ կպահպանես իմ անարատութեան մէջ. եւ ինձ քո երեսի առաջին կկանգնեցնես յաւիտեան։
13Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։