Psalms 42AA1896

1Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։

2Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. ե՜րբ կգամ եւ նորա երեսի առաջին կերեւամ։

3Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։

4Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։

5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։

6Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։

7Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։

8Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կլինի. աղօթքս դէպի կենաց Աստուածն է։

9Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։

10Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. թէ Ո՞ւր է քո Աստուածը։

11Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։

Choose Translation

Switch translation for Psalms 42.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.