Psalms 33AA1896

1Ցնծացէք {0} Տէրով, ով արդարներ. ուղիղներին վայելում է {1} օրհնութիւն։

2Գոհացէք Տէրիցը քնարով. {2} տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։

3{3} Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:

4Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:

5{4} Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. {5} երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:

6{6} Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ {7} նորա բերանի հոգովը {8} նորա բոլոր զօրքերը:

7{9} Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:

8Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:

9Որովհետեւ {10} նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:

10{11} Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:

11{12} Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:

12{13} Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:

13{14} Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:

14Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:

15Նորանց ամենի սիրտը ստեղծողը, {15} նորանց ամեն գործքերը տեսնողը:

16{16} Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:

17{17} Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:

18{18} Ահա Տիրոջ աչքը {19} նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.

19Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ {20} սովի ժամանակին նորանց կերակրէ:

20{21} Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. {22} նա է մեր օգնութիւնն ու պահապանը:

21Որովհետեւ նորանով է ուրախանում մեր {23} սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:

22Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:

Choose Translation

Switch translation for Psalms 33.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.