Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 32

:
Armenian - AA1896
1 Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
2 Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չկայ նորա հոգիի մէջ։
3 Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։
4 Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
5 Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
6 Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կանէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։
7 Դու ես իմ ապաստանը. նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ։ (Սէլա։)
8 Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կլինի։
9 Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չմօտենան քեզ։
10 Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կպատէ նորան։
11 Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։