Psalms 146AA1896

1Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։

2Տիրոջը կօրհնեմ ես իմ կեանքումը. իմ Աստուծուն սաղմոս կասեմ քանի որ կամ։

3Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չկայ։

4Նորա հոգին դուրս կգայ, նա դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կկորչեն նորա խորհուրդները։

5Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է։

6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.

7Որ իրաւունք է անում զրկուածներին. եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։

8Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։

9Տէրը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։

10Տէրը կթագաւորէ յաւիտեան. քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։

Choose Translation

Switch translation for Psalms 146.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.