Psalms 147AA1896

1Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։

2Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։

3Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։

4Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։

5Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ։

6Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։

7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։

8Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։

9Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։

10Նա հաճութիւն չունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։

11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։

12Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։

13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։

14Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։

15Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։

16Նա բուրդի պէս ձիւն է տալիս. եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։

17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. նորա ցրտի առաջին ո՞վ կկենայ։

18Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։

19Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։

20Ոչ մէկ ազգի այսպէս չարաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։

Choose Translation

Switch translation for Psalms 147.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.