Psalms 137AA1896

1Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։

2Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։

3Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։

4Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։

5Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։

6Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։

7Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։

8Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։

9Երանի նորան, որ քո երեխերքը կառնէ եւ քարերին կզարկէ։

Choose Translation

Switch translation for Psalms 137.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.